[ Մեր մասին ]
Our Story
Designature Studio-ն ստեղծվել է մի քանի պարզ գաղափարների շուրջ՝ ապահովելու յուրահատուկ, պարզ և իրականանալի նախագծեր, որոնք չեն մնա պարզապես գեղեցիկ պատկերներ թղթի վրա, այլ կդառնան իրական աշխատանքային նյութեր և առավելագույնս կծառայեն որպես ուղեցույց մեր հաճախորդների համար։
Մեր սկզբունքների հիմքում անաչառությունն է․ անկախ նրանից՝ դուք վերանորոգում եք փոքրիկ ննջասենյակ, թե զրոյից կառուցում հյուրանոց, մեր մոտեցումը նույնն է։
Մենք կարևորում ենք հաճախորդների նույնիսկ ամենափոքր ցանկությունները՝ կապված իրենց երազանքների ինտերիերի հետ, և անում հնարավոր ամեն բան՝ ապահովելու լավագույն արդյունքը:
